Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արթուրը կիսաեզրափակչում է

Արթուրը կիսաեզրափակչում է
21.09.2013 | 19:01

Հունգարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեկան ոճի ըմբիշ, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը, ով համաշխարհային դասակարգման մեջ ուժեղագույնն է 96 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակի հասավ նաև քառորդ եզրափակչում` նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ: Հուսանք, որ տաղանդաշատ հայ մարզիկը Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ արժանավայել նվեր կանի բոլորիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ